Tuesday, 16 06 2026
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

Որտեղից էր ստացել պատվերը մոլդովուհին (տեսանյութ)

Ռուսաստանին կարծես թե դուր չի եկել այն, որ մոլդովացի օմբուդսմենի հայաստանյան հակահայ ելույթից հետո Մոլդովայի իշխանությունը ներողություն է խնդրել Հայաստանից և հայտարարել, թե ելույթը սխալ է եղել ու անթույլատրելի: Համենայնդեպս, «Ռեգնում» ռուսական գործակալության «արևմտյան խմբագրությունը» Մոլդովայի այդ քայլերը գնահատում է պարտվողական՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի հետ ՎՈՒԱՄ անդամ Մոլդովան միշտ էլ հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջության օգտին: «Քիշնևի այդքան հակասական, իսկ ըստ էության՝ ակնհայտորեն պարտվողական արձագանքը, որ իր բնական դաշնակից Բաքվին ի վնաս փորձում է Երևանին «բարեհաճել», անկասկած հանդիսանում է Մոլդովայի իշխանության թուլության ցուցաբերում…»,- գրում է «Ռեգնումի» խմբագրությունը:

Հատկանշական է, որ, օրինակ, նույն «Ռեգնումը» որևէ կերպ հակասական կամ թույլ չորակեց ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Ռուսաստանի պահվածքը Ադրբեջանի հանդեպ, երբ Մոսկվան այդ երկրին մեկ միլիարդ դոլարի հարձակողական սպառազինություն, զանգվածային ոչնչացման զենք էր վաճառում: Այդ ժամանակ ռուսական մեդիայում կարծես թե չկային սուբյեկտներ, որոնք Կրեմլին հիշեցնեին Երևանի հետ բնական դաշնակից լինելու մասին: Թեև միգուցե այդ իմաստով ռուսական մեդիան չափազանց առաջ և ադեկվատ է՝ ի տարբերություն Ռուսաստանի հայաստանցի որոշ փորձագետ-փաստաբանների, և շատ ավելի վաղուց համարում է, որ Ռուսաստանն ամենևին էլ Երևանի բնական դաշնակիցը չէ և Ադրբեջանի հետ հարաբերություններում չի կարող կաշկանդված լինել Հայաստանի հետ դաշնակցությամբ: Գուցե դրա համար էլ նույն մեդիան բավական անկաշկանդ է Մոլդովայի և Հայաստանի միջև միջադեպը մեկնաբանելու հարցում:

Թվում է, թե Ռուսաստանը պետք է ողջուներ դաշնակից Հայաստանի հանդեպ Մոլդովայի իշխանության ներողությունը, սեփական սխալի ընդունումը: Բայց Ռուսաստանը դրա փոխարեն, համենայնդեպս, մեդիա շրջանակների միջոցով կարծես փորձում է բորբոքել հայ-մոլդովական միջադեպը և Քիշնևին, այսպես ասած, «թասիբի» գցել կամ էլ Բաքվին մղել Քիշնևի հանդեպ պահանջների:

Սա, իհարկե, լիովին կրեմլյան քաղաքականության կամ քաղաքականության բացակայության ոգով է. չէ՞ որ Ռուսաստանը Կովկասում ոչ թե քաղաքականություն, այլ բիզնես է անում: Այդ պահվածքի համատեքստում արդյոք զարմանալի կլինի՞, եթե պարզվի, որ պատվերը, ինչի համար հայաստանցի խորհրդարանականները՝ Հերմինե Նաղդալյանի հրամանատարությամբ, մեղադրել էին մոլդովուհի օմբուդսմենին, նրան տրվել է ոչ թե պաշտոնական Բաքվից, այլ Մոսկվայից: Գուցե Մոսկվան Բաքվին մեկ միլիարդ դոլարից մի քիչ «մանր» պետք է վերադարձներ, բայց Ադրբեջանը թողել է որպես թեյավճար, իսկ ռուսներն էլ որոշել են, այնուհանդերձ, «պարտքի տակ» չմնալ:

Ի վերջո՝ սա երևի թե առաջին դեպքը չէ: Երբ Հունգարիան Ադրբեջանին հանձնեց մարդասպան Սաֆարովին, որտեղ նրան ազատեցին և հերոսացրին, տեղեկություն տարածվեց, որ այդ գործարքում անմիջական դերակատարում է ունեցել ռուսաստանցի միլիարդատեր, ծագումով ադրբեջանցի Իլհամ Ռագիմովը, ով եղել է Վլադիմիր Պուտինի համակուրսեցին: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այդ տեղեկությունը՝ Ռագիմովի ներգրավվածության մասին, որևէ կերպ չհերքվեց, այլ նույնիսկ անուշադրության միջոցով մատնվեց մոռացության: Մինչդեռ հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանում լինել միլիարդատեր և պաշտոնական Մոսկվայի տեսադաշտից դուրս զբաղվել հարցերով, որոնք ունեն կարևոր քաղաքական նշանակություն տարածաշրջանային մասշտաբով:

Այնպես որ՝ չի բացառվում, որ Ռուսաստանում մեկ այլ ադրբեջանցի միլիարդատեր էլ է ներգրավված եղել մոլդովուհու երևանյան ելույթի նախապատրաստման գործընթացում: Իսկ այդ միլիարդատիրոջ ճանապարհը անկասկած խաչվել և խաչվում է Ռուսաստանի իշխանության որևէ բարձրագույն դեմքի քայլերին, որովհետև Ռուսաստանում առանց այդ «խաչելության» միլիարդատեր չեն դառնում և մնում:

Բուն թիրախն, իհարկե, հայ-ադրբեջանական նոր լարում առաջացնելը չէ: Ռուսաստանն այդ առումով ունի ավելի էժան միջոցներ: Մոսկվայի թիրախում կարող էր հայտնվել պարզապես Արևելյան գործընկերության ծրագիրը, որի անդամ են թե Մոլդովան, թե Հայաստանը: Ընդ որում, երկու երկրներն այդ ծրագրում արժանանում են Եվրոպայի դրական վերաբերմունքին: Ծրագրում առկա հայ-ադրբեջանական «սեպը» կարծես թե չի խանգարում Արևելյան գործընկերության ծրագրով Հայաստանի և Մոլդովայի առաջընթացին, ու Մոսկվան ըստ երևույթին որոշել է փորձարկել հայ-մոլդովական սեպի տարբերակը:

Ի դեպ, հետաքրքրական է նաև, որ միջադեպին զուգահեռ աշխատանքային այցով Հայաստան է ժամանում հարևանության և ընդլայնման հարցերի եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում