Օհայո նահանգի Բաթլեր քաղաքում անցկացվող EST 2016 փառատոնի ժամանակ շաբաթ օրը թմրանյութերի գերդոզավորումից տուժել է ավելի քան 20 մարդ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձը սկսել է տարբեր գույնի կոնֆետներով փաթեթներ բաժանել, որոնց վրա եղել է քաղցրավենիքի հայտնի բրենդներից մեկի անվանումը:
Յուրաքանչյուր փաթեթի մեջ եղել է 20 կոնֆետ, որոնք պարունակել են տետրահիդրոկանաբինոլ տեսակի թմրանյութի բարձր չափաբաժին. այդ նյութն առկա է կանեփի տերևներում և ազդում է հոգեկան աշխարհի վրա:
Ներկա պահին ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:










































