Ալժիրից Մարսել ավիաչվերթ իրականացնող ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով հարկադրաբար վերադարձել է այն օդանավակայանը, որտեղից դուրս է եկել: Այդ մասին հայտնել է Air Algerie ավիաընկերության աղբյուրը:
«Ինքնաթիռը թռիչքից հետո կես ժամ անց անհետացել Միջերկրական ծովից 7 հազար մետր բարձրության վրա, սակայն կես ժամ առաջ տեխնիկական խնդիրների պատճառով այն վերադարձել է Ալժիրի միջազգային օդանավակայան»,- ասել է նա:
«Անձնակազմը` կապված տեխնիկական անսարքությունների հետ, որոշում է ընդունել վերադառնալ և այդ մասին տեղյակ է պահել Ալժիրի օդանավակայանի դիսպետչերներին»,- ավելացրել է աղբյուրը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ռադարներից անհետացել է Air Algerie ավիաընկերության AH1020 չվերթի մարդատար ինքնաթիռը:








































