Apsny.ge-ի փոխանցմամբ` Վրաստանի Ուշբա լեռում փրկարարները հայտնաբերել են կորած չորս արտասահմանցի զբոսաշրջիկների մարմինները: Այդ մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների վարչությանում:
«Փրկարարները Ուշբա լեռում առավոտյան հայտնաբերել են չորս զբոսաշրջիկների մարմինները: Կորած զբոսաշրջիկների մասին տեղեկությունը հայտնվել էր նախօրեին, որից հետո սկսվել է փնտրման աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայտնի է դարձել, որ զոհված լեռնագնացները եղել են Ռուսաստանի, Իսրայելի և Շվեդիայի քաղաքացիներ:









































