Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը նշել է, թե ինչու ժամանակին չի տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»:
«Առաջին անգամ Եվրոպա եմ եկել 13 տարեկան հասակում: Մարզվում էի «Ռեալ»-ի մանկապատանեկան թիմի հետ, սակայն չէի կարողանում ապրել Բրազիլիայի սահմաններից դուրս:
Որոշեցի վերադառնալ Բրազիլիա և շարունակել մարզումներն այնտեղ: Ֆիզիկապես պատրաստ չէի «Ռեալ» տեղափոխվելուն», – ասել է Նեյմարը:









































