Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները զինված հարձակում են իրականացրել երկրի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգի Բեյթուշեբափ շրջանում։
Քուրդ զինյալները վաղ առավոտյան հարձակվել են տեղի կամուրջը պաշտպանող գյուղական պահապանների վրա՝ 200 մետր հեռավորությունից ռմբային հարված հասցնելով նրանց։ Սպանվել է 2 և վիրավորվել 1 գյուղական պահապան (քուրդ վարձկան)։










































