Tuesday, 16 06 2026
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը

Իշխանությունը չի՞ ուզում օրենքով սահմանափակել Վերահսկիչ պալատին

Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ 700 մլրդ-ի մսխումը «հեքիաթ» անվանելուց հետո ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանն առաջարկել է փոփոխություններ կատարել Վերահսկիչ պալատի մասին օրենքում: Ըստ այդմ` առաջիկայում օրենքում կատարվելիք փոփոխությունների համար աշխատանքային խումբ է ձևավորվելու:

«Առաջին լրատվական»-ը երեկ պարզեց, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը գերմանական GIZ կառույցի հետ աշխատում է Վերահսկիչ պալատի մասին օրենքի փոփոխության վրա: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղյակ չէր, որ ՀՀԿ ԳՄ նիստում խոսվել է հենց իրենց մշակած փոփոխության մասին:

«Եթե խոսքը գնում է այն աշխատանքի մասին, որը մեր հանձնաժողովն իրականացնում է գերմանական GIZ կառույցի հետ, և մենք հույս ունենք` մեր փոփոխությունները պատրաստ կլինեն սեպտեմբերին, եթե որևէ այլ փոփոխությունների մասին է, դրա մասին չեմ կարող ասել: Յուրաքանչյուր տարի ԱԺ-ն հաստատում է Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը: Այդ ծրագրում լինում են 15-20 ծրագրային հարցեր: Այդ ծրագրային հարցերի հետ կապված տարվա ընթացքում ՎՊ-ն իրականացնում է վերահսկողական գործառույթներ և հարցերից յուրաքանչյուրի հետ կապված հաստատում է իր ընթացիկ հաշվետվությունը: Դրանք ապագայում կազմում են ՎՊ տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասը: Առաջարկությունն այն է, որ ընթացիկ հաշվետվությունները դառնան խորհրդարանում քննարկման առարկա»,- ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահը:

Ըստ Գ. Մինասյանի` փոփոխությունը «չափազանց կարևոր է»: «Որովհետև ընթացիկ հաշվետվությունները մեկը մյուսի հետ գործնականում որևէ կապ չունեն, տարբեր ոլորտներ, տարբեր խնդիրներ են: Եվ երբ տարվա ընթացքում այդ ընթացիկ հաշվետվությունները դառնան խորհրդարանում քննարկման առարկա, ընթացիկ հաշվետվությունը 17-18 էջանոց մի բան է, պատգամավորները շատ լավ կպատկերացնեն թեման, և եթե լինեն հարցեր, կլինեն պատասխաններ, և դա թույլ է տալիս էդ ոլորտի հետ կապված ապահովել շատ բարձ մակարդակի քննարկում: Սա Էստոնիայի փորձն է, և սա որակական լուրջ փոփոխությունների է բերում. մի կողմից Վերահսկիչ պալատը դառնում է ավելի պատասխանատու իր հաշվետվության մեջ գրված փաստերի վերաբերյալ, մյուս կողմից` ստուգողները չափազանց բծախնդիր են լինում, որովհետև դրա արդյունքում իրենց քաղաքական իմիջի հետ կապված խնդիրներ են առաջանում: Այսինքն` ներմուծվելու է մի նոր ինստիտուտ, որը թույլ է տալու խորհրդարանում տարվա ընթացքում քննարկման առարկա դարձնել ընթացիկ հաշվետվությունները: Եվ եզրափակիչ հաշվետվությունը ամբողջ ծանրությունն իր վրա չի վերցնի»:

Ի դեպ` Գագիկ Մինասյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ հայտարարել էր, թե հաշվետվությունը ներկայացնելիս ՎՊ նախագահ «Իշխան Զաքարյանը գերազանցել է իր լիազորությունները»: Մեր հարցին, թե այս փոփոխությունից հետո «թալանչիների» և 700 մլրդ-ի մսխումների հետ կապված հայտարարություններ չե՞ն լինի, քանի որ ընդդիմությունն արդեն իսկ մտավախություն ունի, որ փորձ է արվում սահմանափակել ՎՊ ազատությունը, Գ. Մինասյանը հայտարարեց. «Որևէ մեկը չի կարող ընթացիկ հաշվետվությունների մասին վատ բան ասել, որովհետև դրանք տալիս են խորհրդարանում լրացուցիչ, մանրամասն հրապարակային քննարկման հնարավորություն և ընդամենը»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է ավելի ուժեղացնել իր վերահսկողությունը… «Հարկավոր է զրկել այդ ազատություններից, որոնցից օգտվեց Վերահսկիչ պալատը. սա է միապետական, ավտոկրատ իշխանությունների օրենքը»,- ասել է Մանուկյանը… Մեր հստակեցմանը, թե փոփոխությունը և խորհրդարանում հատվածական քննարկումները չե՞ն կաշկանդի Վերահսկիչ պալատին, ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահը բացասական պատասխան տվեց. «Խորհրդարանական բոլոր ուժերը ավելի մանրամասն յուրաքանչյուր հաշվետվության վերաբերյալ կազմակերպելու են քննարկումներ ԶԼՄ-ների ներկայությամբ, և կպարզի, որ կառույցն է կոռեկտ աշխատել, մաքուր աշխատել, որը` ոչ: Ինչը հիմա շատ դժվար է իրականացնել, որովհետև 400 էջանոց փաստաթուղթ` 18 բնագավառի, քննարկել միանգամից` չափազանց դժվար է, անհնար է»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում