Նորվեգիայի տարածքում 1000-ից ավել խոր ծովախորշեր կան, որոնք դուր են գալիս զբոսաշրջիկներին, բայց խնդիր են ներկայացնում տեղի բնակիչների համար: Դրանք խոր մտնում են ցամաքի մեջ, կանգնեցնում են տնտեսության զարգացումը, քանի որ տրանսպորտը անհրաժեշտ է լինում լաստանավերով ուղարկել:
Նորվեգիայի կառավարությունը խնդրի յուրահատուկ լուծում է առաջարկել՝ խութակղզիների ափերը պետք է միացնեն լողացող թունելներ, որոնք կառուցումը մոտ 37 մլրդ եվրո կարժենա, հայտնում է gogetnews.info-ն:
Նորագույն տեխնոլոգիաները, որոնք նախատեսվում է կառուցել մինչև 2035 թ., կօգնեն մեծապես արագացնել տրանսպորտային հաղորդակցությունը:
Վարորդները խոր ծովախորշերը, որոնց մի մասը շատ երկար է, կանցնեն 30 մ խորության վրա ջրի տակ տեղադրված երկու խողովակներով: Դրանցից յուրաքանչյուրում երկու գիծ կլինի: Նախագծի համաձայն՝ խողովակները լայն մարյուղիներ կմիավորեն: Անցումները ջրի մակերևույթին իրարից հեռու կլինեն, որ նավերն ազատորեն կարողանան անցնել:














































