Հայտնի փոքրիկի անունը Քինսլի Ռայան է, նրա հայրը զինծառայող է, մայրը՝ տնային տնտեսուհի: Աղջիկը ընդամենը 1.5 տարեկան է, սակայն արդեն ունի 300 հազար հետևորդ:
Մայրը դստերը շատ ժամանակ է հատկացնում և մանրակրկիտ հետևում է նրա սանրվածքին և հագուստին: Ամեն օր երեխան ընդունում է նոր կերպար, իսկ մայրը նրան լուսանկարում է և դրանք տեղադրում Instagram-ում: Աղջիկը արդեն իր ծնողներից ավելի շատ է վաստակում:













































