ԵՄ 7 երկիր՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Կիպրոսը, Մալթան, ծրագրում են ստեղծել «Եվրոպայի հարավի դաշինք»՝ միության կոշտ տնտեսական քաղաքականության դեմ պայքարի նպատակով։ Այս մասին հայտնում է բրյուսելյան «ԵվրԱկտիվ» պորտալը։
Պարբերականի տվյալներով՝ այդ հարցի քննարկման համար հունական կառավարությունը հրավիրել է հարավային երկրների ղեկավարներին Աթենքում սեպտեմբերի 9-ին համաժողովի։ «Այն կկենտրոնանա ընդհանուր հանձնարարությունների վրա, որոնք կանգնած են ԵՄ-ի առջև տնտեսական, քաղաքական և ինստիտուցիոնալ մակարդակով, և հատկապես կոշտ տնտեսական քաղաքականության, ֆինանսական կարգապահության և միգրավիայի հարցերի վրա»,- գրում է պորտալը։
Պորտալը նշում է, որ Բրյուսելում հունիսի 28-29-ը կայացած վերջին գագաթնաժողովի ժամանակ Հունաստանի և Իտալիայի առաջնոդներն արդեն քննարկել են դաշինքի ստեղծման հնարավորությունը։










































