Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին իր թվիթերյան էջում ներկայացրել է տեսահոլովակ՝ օլիմպիական Rise երգի հիման վրա։
Տեսահոլովակում նա տարբեր խոչընդոտներ է հաղթահարում՝ պարաշյուտը մեջքին։ Տեսահոլովակի ավարտին Փերիին հաջողվում է սավառնել օդում, ինչը համապատասխանում է երգի թեմային։ Ավելի վաղ երգչուհին ասել էր, որ իր ստեղծագործությունը նվիրված է այն բանին, թե ինչպես պետք է վեր հառնել վախից։
Բացի այդ, Փերին նշել է, որ Օլիմպիադա-2016-ը ցուցադրում է մարզիկների ուժն ու անվախությունը, և հիշեցնում, թե «ինչպես կարող ենք մենք բոլորս միավորվել»՝ փոխանցում է Billboard-ը։
Rise սինգլը թողարկվել է հուլիսի 14-ին։ NBC Olympics-ը որոշել է կիրառել Rise-ը որպես հիմն 2016-ի Խաղերից առաջ և դրանց ժամանակ։








































