Դաշնային դատարանը մերժել է ամերիկյան Գուանտանամո բանտի բանտարկյալների հայցը, որոնք բողոքում են իրենց հարկադրաբար կերակրելու դեմ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հայցը մերժվել է հետևյալ ձևակերպմամբ՝ «տվյալ հարցը գտնվում է ԱՄՆ նախագահի իրավասության ներքո»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գուանտանամո բանտի կալանավորները, ովքեր հացադուլ էին հայտարարել, հայց են ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան՝ հարկադրաբար իրենց կերակրելը դադարեցնելու պահանջով:










































