Եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհուրդը հավանություն է տվել առաջիկա շաբաթներին Հունաստանին վարկային միջոցներ հատկացնելու որոշմանը՝ 4 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության ծրագրի շրջանակում, որը համաձայնեցվել է երկրի կառավարության և միջազգային վարկատուների եռյակի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այդ գումարից 2.5 միլիարդ եվրո կհատկացնի Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը (EFSF), ևս 1.5 միլիարդ երկիրը կստանա Եվրոպական կենտրոնական բանկից: Օգնության ընդհանուր տրանշը կարող է կազմել մինչև 6.8 միլիարդ դոլար:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Հունաստանն ու եռյակը երկուշաբթի կպայմանավորվեն 8.1 միլիարդ եվրոյի վարկի վերաբերյալ:







































