Սիրիայի Հալեպ նահանգում ռուսական Մի-8 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված ռուս զինծառայողների մարմինները զավթել են «Ջեբհաթ ֆաթհ աշ-Շան» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով շրջանի աշխարհազորի հրամանատարությանը մոտ աղբյուրին։
«Դեռևս հստակ չգիտենք՝ ահաբեկիչների մոտ երո՞ւ, թե՞ երեք մարմին կա»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Նրա տեղեկություններով՝ դիեր կան գրոհայինների խմբի ձեռքում, որը ղեկավարում է Մուհամմադ Մուհեյսնի անունով սաուդցին։







































