Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ համանախագահները չեն պատրաստվում այցելել տարածաշրջան:
«Համանախագահները չունեն մոտ ժամանակներս տարածաշրջան այցելելու հատուկ ծրագիր, սակայն Ադրբեջանի և ՀՀ նախագահների հանդիպման կազմակերպման համար մենք ակտիվորեն շփվում ենք կողմերի հետ:
Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումները եղել են հաջող՝ շփման գծում բռնությունների նվազեցման շարունակման, բովանդակային բանակցությունների թարմացման ու բախումների ռիսկի նվազեցման տեսանկյունից:
Դա դրական պահ է խաղաղության գործընթացում, ինչը շատ կարևոր է նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու համար: Համանախագահները հավատարիմ են նախագահների միջև երկխոսության շարունակմանը, նրանք ուսումնասիրում են երկու երկրների առաջնորդների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը»,- հայտարարել է ամերիկացի համանախագահը:







































