Ամերիկյան ալիքներից մեկն արձանագրել է հուզիչ պահ՝ Սպիտակ տանը ԱՄՆ-ի և Սինգապուրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ հանդիսության ժամանակ. ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ինչ-որ բան է նկատել ամուսնու դեմքին ու շտապել է սրբել այն: Օբաման լիովին հանգիստ է եղել՝ մինչ Միշելը սրբել է իր քիթը: Այս մասին գրում է mashable.com-ը:
Հոլովակն անմիջապես վիրուսային է դարձել և արժանացել շատ «լայքերի»: Համացանցի օգտատերերը նշել են, որ կկարոտեն այդ զույգին Օբամայի նախագահության ժամկետի ավարտից հետո:
Բացի դրանից՝ Twitter-ում փորձում են իմանալ՝ ինչ անհայտ օբյեկտ է եղել նախագահի քթին. տարբեր վարկածներով՝ դա կարող էր լինել փոքրիկ փետուր, մազ, փոշի և այլն:











































