Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Համացանցն ավելի շատ բան գիտի, քան մենք: Այն, որ Մխիթարյանը «Բորուսիա»-ի խաղացող է, կայացած փաստ է»,- նշել է Լուչեսկուն:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է ստորագրել «Բորուսիա»-ի հետ, իսկ «Շախտյոր»-ը խաղացողի տեղափոխության դիմաց ստացել է 25 մլն եվրո:








































