ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկրորդ քվեարկությունը կանցկացնի համաշխարհային կազմակերության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների շուրջ։ Մրցապայքարում առաջատար են Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը և Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Անվտանգության խորհուրդը պետք է հավանություն տա և ներկայացնի գխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդին Գլխավոր ասամբլեային, որի 193 անդամներն այնուհետև թեկնածության շուրջ քվեարկություն կանցկացնեն։
Ներկայիս գլխավոր քարտուղարը՝ Հարավային Կորեայի նախկին արտգործնախարար Պան Գի Մունը, կլքի իր պաշտոնը 2016-ի դեկտեմբերի 31-ին՝ երկու հնգամյա ժամկետից հետո։
Իններորդ գլխավոր քարտուղարի ընտրության առաջին քվեարկությունը ԱԽ-ում անցկացվել էր հուլիսի 21-ին։









































