Ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենը, որը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է երկրում ռազմական հեղաշրջման կազմակերպման փորձի համար, հայտարարել է, որ նրա հեռակա ձերբակալման մասին Ստամբուլի դատարանի որոշումը հստակ ցույց է տալիս ավտորիտար իշխանություն հաստատելու Էրդողանի ձգտումը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Գոյություն ունեն փաստաթղթեր, որոնք խոսում են այն մասին, որ Թուրքիայի դատական իշխանություններում չկան անկախ դատավորներ, ինչը դեպի ավտորիտարիզմ և ժողովրդավարությունից հեռացում նախագահ Էրդողանի ձգման ևս մեկ օրինակ»,- հայտարարել է Գյուլենը։








































