Ավելորդ քաշը կարող է արագացնել ուղեղի ծերացումը: Այդ մասին հայտարարել են բրիտանացի գիտնականները` բարեկազմ և գեր մարդկանց մոտ նյարդային համակարգի վիճակի դիտարկումների արդյունքում, հայտնում է Rosbalt-ը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց ուղեղի հյուսվածքները միջինը 10 տարով ավելի ծեր են երևում, քան նրանց հասակակիցների մոտ, ովքեր քաշի հետ խնդիրներ չունեն:








































