Եգիպտոսի անվտանգության ուժերը յոթ ժամ կալանքի տակ են պահել N-tv լրատվական հեռուստաալիքի նկարահանող խմբին՝ առանց դրա համար բացատրություններ տալու: Այդ մասին հաղորդել է N-tv-ի թղթակից Դիրք Էմմերիխը:
«Մեզ ազատել են սկզբում զինվորականների, հետո ոստիկանության մոտ յոթժամյա կալանքից»,- գրել է նա Twitter-ում:
Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը՝ Էմմերիխից ու նրա գործընկերներից վերցրել են անձնագրերն ու տեսախցիկը: Թղթակցին թույլ են տվել կապ հաստատել N-tv-ի հետ:









































