RIA Novosti-ի փոխանցմամբ` Վրաստանում հինգշաբթի գրանցվել է 3.1 բալ հզորությամբ երկրաշարժ: Դա արդեն ամսվա ընթացքում երկրաշարժի հինգերորդ դեպքն է, հայտնել են երկրի Սեյսմիկ դիտարկման կենտրոնում:
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 61 կմ և Դմանիսի քաղաքից 13 կմ հեռավորության վրա` Սոգուտլո բնակավայրի մոտ:










































