Օգոստոսի ընթացքում Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ, ինչի մասին կհայտարարվի պաշտոնապես: «Ռեալ»-ը նոր պայմանագիր կառաջարկի նաև Բեյլին:
Տեղեկությունների համաձայն` ակումբն ու Ռոնալդուն համաձայնության են եկել բոլոր հարցերում: Մնում է միայն պայմանավորվածություն ձեռք բերել պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում: Այն կարող է ուժի մեջ լինել մինչև 2021 կամ 2022 թվականը:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը «արքայական ակումբ»-ի ղեկավարների հետ կհանդիպի արձակուրդից վերադառնալուն պես:
Ինչ վերաբերում է Բեյլին, ապա մադրիդցիները մտադիր են նրան մինչև 2021 թվականը ժամկետով պայմանագիր առաջարկել: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2019 թվականի ամռանը:






































