Ոտքերով պատին հարվածելու աշխարհի առաջին առաջնությունը կանցկացվի Ֆինլանդիայի Կերավա քաղաքում, հայտնում է Fontanka.fi-ն: Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 28-ին:
Մրցույթի կազմակերպիչները ոգևորվել են Vintiöt սերիալով, որտեղ անգործությունից դրդված հերոսները հաճախ հարվածել են պատին:
Առաջնությանը կարող են մասնակցել ինչպես արհեստավարժ սպորտսմեններ, այնպես էլ սիրողական: Քաղաքային իշխանություններն արդեն հավանություն են տվել մրցույթի անցկացմանը:









































