Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել՝ հաղորդում է BBC-ն:
Միջադեպի հետևանքով նախագահը չի տուժել:
Նախագահի մամլո քարտուղարը հաղորդել է, որ շարժիչը դադարել է գործել, և ինքնաթիռը բռնկվել է:
Նախագահը ուղևորվել է Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբա, բայց նրա ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ շարժիչի աշխատանքի խափանման պատճառով:






































