Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով այսօր նշում է իր ծննդյան 55-ամյակը:
Մարգվելաշվիլին դրանում նշել է, որ Օբամայի նախագահության ժամանակ ԱՄՆ-ն ունեցել է քաղաքական, տնտեսական ու մշակութային առաջընթաց, կարևոր զարգացում:
Նա վստահություն է հայտնել, որ Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև սերտ համագործակցությունն ու պատմական բարեկամությունը էլ ավելի կխորանան հետագայում, ինչը կծառայի երկու ժողովուրդների ընդհանուր բարօրությանը:
Մարգվելաշվիլին երախտագիտություն է հայտնել Օբամային՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու, ինչպես նաև Վրաստանի ժողովրդավարական զարգացման մեջ ներդրում ունենալու համար:






































