Հունիսին մի շարք եվրոպական երկրներում տեղի ունեցած ջրհեղեղների հասցրած վնասն ապահովագրական ընկերություններին կարող է կազմել 3.5-4.5 մլրդ դոլար: Այս մասին նշվում է շվեյցարական Swiss Re ապահովագրական ընկերության մամլո ասուլիսում, հաղորդում է Lenta.ru-ն:
Swiss Re-ի վնասները վերլուծաբանները 300 մլն դոլար են գնահատել:
Ավելի վաղ Fitch Ratings-ը կանխատեսել է, որ միայն Գերմանիայում ապահովագրական ընկերությունները կկորցնեն 2.5-3 մլրդ եվրո: Ըստ գործակալության գնահատականների՝ այդ երկրում ջրհեղեղներից ըդհանուր վնասը կազմում է 12 մլրդ եվրո:








































