Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլի կարծիքով` թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է մեծ հաջողությունների հասցնել թիմն առաջիկա մրցաշրջանում:
«Նախորդ մրցաշրջանում Զիդանը մրցունակ դարձրեց «Ռեալ»-ն ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձավ: Չի կարելի նրանից ավելին պահանջել:
Սակայն նախկին հաջողությունները «Ռեալ»-ում նշանակություն չունեն: Զինեդինը խաղացել է այստեղ և գիտի այդ մասին:
Նոր մրցաշրջանում խաղարկվելու են կարևոր տիտղոսներ, իսկ Զիդանն ի զորու է նվաճել դրանք: Աստված տա, որպեսզի թիմը հավակնի բոլոր տիտղոսներին»,- Cadena Ser-ը մեջբերում է Ռաուլի խոսքերը:






































