ԱՄՆ-ն ընդլայնել է ահաբեկչական կազմակերությունների ցուցակը՝ դրանում ներառելով «Ջամաաթ-ուլ-Ահրար» խմբավորումը, որը մտնում է «Թալիբանի» պակիստանյան թևի՝ «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստանի» կազմի մեջ։ Այս մասին ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։
«Ջամաաթ-ուլ-Ահրարը» անցած տարվա դեկտեմբերին ստանձնել է երկրում առնվազն 5 խոշոր ահաբեկչությունների պատասխանատվությունը։
Ավելի վաղ խմբավորումը հավատարմության երդում էր տվել ԴԱԻՇ-ին։












































