Ավստրալական Մելբուռնի կենդանաբանական այգու այցելուներին էգ օրանգուտանը ցուցադրել է բրեյք դանս հիշեցնող մի քանի շարժում: Տեսագրությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 7 News հեռուստաընկերությունը:
Հուլիսի 29-ին հրապարակված տեսանյութը դիտվել է ավելի քան 925 հազար անգամ:










































