Անմեղության կանխավարկածը չխախտվե՞ց, երբ նախագահը «Սասնա ծռեր»- ին անվանեց ահաբեկիչ՝ անդրադառնալով այս հարցին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը նշեց. «Չեմ կարծում, որ նախագահի խոսքում իրավական խախտում կար: Նախագահի խոսքը ուղերձ էր՝ ուղղված հասարակության կոնկրետ խմբին: Դա օրենքի տեսակետից քննարկման առարկա չէ: Իրավական առումով հարցերի քննությունը պետք է տարանջատել նախագահի խոսքից»:
Մանրամանսերը՝ տեսանյութում:









































