Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 25 917 մարդ, որից 13 419-ը մնում են կալանքի տակ։ Այս մասին հայտնել է ՆԳ ղեկավար Էֆքան Ալան՝ փոխանցում է BBC-ն։
Ձերբակալվածներից շատերը կասկածվում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քաոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապերի համար, որին պաշտոնական Անկարան անվանում է անհաջող զինված հեղաշրջման փորձի կազմակերպիչ։ Գյուլենն անձամբ բազմիցս հայտարարել է, որ կապ չունի հեղաշրջման փորձի հետ, և դատապարտել է այդ փորձը։
Ավելի վաղ ՆԳ ղեկավարը հստակեցրել էր, որ հեղաշրջման փորձի հետ կապված իրադարձությունների զոհ է դարձել ավելի քան 230 մարդ, ևս մոտ 2200-ը ստացել են վնասվածքներ։
Երեքշաբթի հայտնի դարձավ 94 ֆուտբոլային դատավորների ու նրանց օգնականների հեռաման մասին, ովքեր, ԶԼՄ-ների տվյալներով՝ նույնպես կապված են ապստամբության հետաքննման հետ։
Ընդհանուր առմամբ հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվել, հեռացվել կամ քննության տակ է հայտնվել ավելի քան 60 հազար մարդ, որոնց թվում են զինվորականներ, դատավորներ, դեկաններ և դասախոսներ, գիտաշխատողներ, ինչպես նաև լրագրողներ:







































