Saturday, 04 07 2026
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Հայաստանը թեթևացրեց Կովկասը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Հայաստանում հուլիսի 17-ից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծման կապակցությամբ՝ ասելով, որ թեթևացած են առանց առճակատման հանգուցալուծման համար: Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ ողջունում է հետաքննության իշխանության պատրաստակամությունը, կրկին դատապարտում է բռնի մեթոդով քաղաքական փոփոխության փորձը, միաժամանակ նշում է, որ ուշադիր հետևելու են իշխանության հետաքննությանը և ակնկալելու են հավասար ու արդար մոտեցում:

Այդ ակնկալիքը, անխոս, վերաբերում է թե՛ ՊՊԾ գունդը վերցրած զինված խմբին, թե՛ այն զինված խմբին՝ ոստիկանների և քրեական տարրերի, որոնք հարձակվեցին քաղաքացիների և լրագրողների վրա Սարի թաղում:

Միացյալ Նահանգները Հայաստանում ստեղծված իրավիճակում ընդհանրապես ցուցաբերեց բավականին օպերատիվ ուշադրություն: ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ իրավիճակը ծայրահեղություններից զերծ պահելու մի քանի հայտարարություններով: Այդ պահվածքը հասկանալի էր, որը լիովին բնորոշվում է առանց առճակատման հանգուցալուծման փաստով «թեթևացած» լինելու հայտարարությամբ:

Հայաստանի կայունությունը տվյալ դեպքում ուներ տարածաշրջանային նշանակություն, որովհետև իրավիճակի ապակայունացումը, արյունահեղությունը, որ թուլացնելու և ըստ էության չափազանց խոցելի էր դարձնելու և՛ իշխանություններին, և՛ ողջ Հայաստանը ընդհանրապես, շղթայական ռեակցիայով ազդելու էր բոլոր այն խնդիրների վրա, որոնք անմիջական առնչություն ունեն Հայաստանի հետ: Իսկ այստեղ, իհարկե, առանցքում Ղարաբաղյան հարցն է, սակայն ոչ միայն, քանի որ դրանից են ճյուղավորվում տարածաշրջանային մի քանի այլ խնդիրներ:

Սա այն պարագայում, երբ ակնհայտ է, որ Ղարաբաղի խնդրում ներկայումս փորձ է արվում հասունացնել «լավրովյան պլանը», ինչի հարցում մեծ օգնություն կլիներ Հայաստանի իշխանության թուլացումը, Հայաստանում հասարակության «ողնաշարին» հասցվող ուժային հարվածը: Պատահական չէ, որ այդ պլանի հեղինակը՝ Ռուսաստանի Դաշնությունը, օրեցօր ավելի ու ավելի ակնհայտորեն մտահոգության նշաններ էր ցուցաբերում Հայաստանում ձգվող իրավիճակով և փորձում էր իշխանությանը մղել ուժային լուծումների, իսկ այդ լուծումներից զերծ պահելու արևմտյան կոչերին Ռուսաստանը վերաբերվում էր անթաքույց դժգոհությամբ:

Եվ այս իմաստով հուլիսի 31-ի անարյուն հանգուցալուծումը, առանց բախման հանգուցալուծումը պահեց և՛ Հայաստանը, և՛ Կովկասը ընդհանրապես, ու դա իրապես թեթևացածության հիմք է բոլոր նրանց համար, ովքեր շահագրգռված են Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում