Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում, ինչից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Յագլանդը հայտարարել է, որ Թուրքիան Եվրոպայի համար կարևոր երկիր է, և Եվրոպայի խորհուրդը դատապարտում է Թուրքիայում ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձը:
«Ռազմական հեղաշրջումը որպես թիրախ ընտրել է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ինչի համար էլ այն անընդունելի է մեզ համար: Ես թուրք ժողովրդին աջակցելու համար եմ այստեղ»,- ասել է Յագլանդը:








































