Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ձերբակալությունների ալիքը հասել է Գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնին (TÜBİTAK):
Քոջայելի նահանգում գյուլենականների (FETÖ) դեմ իրականացված գործողության շրջանակներում ձերբակալվել են TÜBİTAK-ի բազմաթիվ անդամներ: Բացի այդ, ոստիկաններն առգրավել են որոշ փաստաթղթեր:
Թուրքիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ գյուլենականները ներթափանցած կլինեն նաև TÜBİTAK-ի մեջ: TÜBİTAK-ը մեծ կարևորություն ունի թե՛ բանակի, թե՛ տնտեսության զարգացման համար:








































