Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը թույլատրել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ևս 2 ձեռքբերում կատարել ընթացիկ ամռանը:
«Արսենալ»-ը մտադիր է հզորացնել թիմի պաշտպանությունն ու հարձակումը, ինչի նպատակով Վենգերն իր տրամադրության տակ կունենա 70 միլիոն եվրո:
Նշենք, որ «Արսենալ»-ի թիրախում այժմ գտնվում են «Լիոն»-ի հարձակվող Ալեքսանդր Լակասետը և «Վալենսիա»-ի պաշտպան Շկոդրան Մուստաֆին:










































