Ռումինիայի հյուսիս-արևելքում՝ Գեորգե Ասակիի անվան համալսարանում պայթյուն է որոտացել, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Անհայտ անձը քննության ժամանակ մտել է լսարան և սկսել վիրավորել ուսանողներին: Դրանից հետո նրա պայուսակում աշխատել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Զոհեր և վիրավորներ չկան»,- հայտարարել է ոստիկանությունը:
Իրավապահ մարմինները պարզում են հանցագործի ինքնությունը և նրա դրդապատճառները:







































