Telegram ընկերությունը հայտարարել է, որ իրանցի ցանցահենները, որոնք պարզել են մեսենջերի 15 մլն օգտատերերի հեռախոսահամարները, կարողացել են հասանելիություն ստանալ միայն բաց տեղեկատվությանը, բայց ոչ՝ օգտահաշիվներին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընկերությունում պնդում են, որ ցանցահենները ստուգել են՝ արդյոք այդ հեռախոսահամարները գրանցվա՞ծ են Telegram-ում: Այդպիսով ցանցահեններին հաջողվել է հաստատել Telegram-ում 15 մլն օգտատերերի օգտահաշիվների գոյությունը:
«Քանի որ Telegram մեսենջերը կցված է հեռախոսահամարին, յուրաքանչյուրը տեսականորեն կարող է ստուգել՝ արդյոք այդ համարը գրանցվա՞ծ է համակարգում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով վերլուծաբաններ Քոլին Անդերսոնին և Կլաուդիո Գվարներիին, հայտնել են, որ իրանցի ցանցահենները պարզել են Telegram-ի մոտ 15 մլն օգտատերերի հեռախոսահամարները:
Վերլուծաբանների խոսքով՝ ցանցահեններն օգտագործել են Telegram-ի խոցելիությունը, որը թույլ է տալիս ստանալ ակտիվացման կոդը, որն օգտատիրոջը ուղարկվում է SMS-ի միջոցով:











































