Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Ալոնսոն կարծում է, որ վերջին մրցաշրջանը բավականին հաջողված էր իր թիմի համար:
«Ամեն տարի պահանջները մեծանում են: Մենք գիտենք, որ վերջին մրցաշրջանը հաջողված էր մեր թիմի համար:
Այնուամենայնիվ, մեկնարկելիք մրցաշրջանում ամեն ինչ սկսելու ենք սկզբից և կփորձենք ավելի մեծ հաջողությունների հասնել», – ասել է Ալոնսոն:
Հիշեցնենք, որ 2015/16 մրցաշրջանում «Բավարիա»-ն նվաճեց Գերմանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձավ Գերմանիայի գավաթակիր:







































