EurekAlert! պարբերականի փոխանցմամբ՝ У սերնդի ներկայացուցիչները (ծնված 1981 թվականից հետո) ավելի հազվադեպ են սեքսով զբաղվում՝ համեմատած X սերնդի մարդկանց (ծնված 1965-1980 թվականներին) հետ: Այս մասին է վկայում ամերիկացի գիտնականների հետազոտությունը, որը հրապարակվել է Archives of Sexual Behavior պարբերականում:
Մասնագետները հարցում են անցկացրել մոտ 28.000 մարդկանց շրջանում, որոնք X և Y սերունդների ներկայացուցիչներ են:
Պարզվել է, որ 1990-ական թվականներին ծնվածների (20-24 տարեկան) 15 տոկոսը չի ունեցել սեռական շփումներ 18 տարեկանից հետո, մինչդեռ X սերնդի դեպքում այդ ցուցանիշը կազմել է 6 տոկոս:
Ամերիկացի դպրոցականների շրջանում սեռական վաղ շփումների քանակը 51 տոկոսից (1991 թվական) նվազել է մինչև 41 տոկոսի (2015 թվական):









































