Հուլիսի 8-ից ուժի մեջ մտան «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից հունիսի 13-ին կատարված փոփոխությունն ու լրացումը:
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին տրվում է նախարարի կարգավիճակ:
Արդյունքում՝ ՀՀ կառավարության կառուցվածքը հետևյալն է.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
2) առողջապահության նախարարություն.
3) արդարադատության նախարարություն.
4) արտակարգ իրավիճակների նախարարություն.
5) արտաքին գործերի նախարարություն.
6) բնապահպանության նախարարություն.
7) գյուղատնտեսության նախարարություն.
8) էկոնոմիկայի նախարարություն.
9) էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն.
10) կրթության և գիտության նախարարություն.
11) մշակույթի նախարարություն.
12) պաշտպանության նախարարություն.
13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն.
14) սփյուռքի նախարարություն.
15) տարածքային կառավարման նախարարություն.
16) տրանսպորտի և կապի նախարարություն.
17) քաղաքաշինության նախարարություն.
18) ֆինանսների նախարարություն.
19) ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:










































