Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը խոսել է Գերմանիայի հավաքականում իր խաղընկեր Բաստիան Շվայնշտայգերի ապագայի մասին:
«Շվայնշտայգերին բախտ է վիճակված կրկին «Բավարիա» վերադառնալ: Այդպիսի ֆուտբոլիստները պետք է միայն ու միայն այստեղ հանդես գան:
Բաստիանն ամեն ինչ գիտի «Բավարիա»-ի մասին: Ծանոթ է ողջ թիմին: Չեմ կարծում, որ դժվարություններ կառաջանան», – ասել է Լամը:
![]()








































