Թաիլանդի իրավապահ մարմինները կալանավորել են տաքսու վարորդի, ով մեղադրվում է Բանգկոկում ԱՄՆ քաղաքացի Տրոյ Լի Փիլքինգտոնին սպանելու մեջ, գրում է հոնգկոնգյան The Standard պարբերականը:
Առկա տեղեկությունների համաձայն՝ վարորդը տաքսու սպասարկման 2 դոլարի վճարման վեճի ժամանակ սպանել է իր հաճախորդին:
Ինչպես պատմել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները, 32-ամյա տաքսու վարորդն արդեն խոստովանել է կատարածը: Նա ուղևորին մաչետեով սպանել է բագկոկի ճանապարհներից մեկին, քանի որ վերջինս նրան մեղադրել է հաշիվը կեղծելու մեջ ու հրաժարվել վճարել գումարը:
:
Վարորդը պնդում է, որ վիճելիս ուղևորն իր վրա է լցրել սուրճը:
51-ամյա Փիլքինգտոնն աշխատել է ամերիկյան Caterpillar ընկերությունում ու առնվազն 3 տարի ապրել է Թաիլանդում:








































