Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր մեկնել է Գերմանիա և պայմանագիր կստորագրի Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:
Գերմանական Kicker պարբերականի փոխանցմամբ՝ Հենրիխն իր նոր ակումբում կարող է կրել 10 համարի մարզահագուստը: Հիշեցնենք, որ այն պատկանում էր Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին, ով համալրել է Մյունխենի «Բավարիա»-ի շարքերը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մխիթարյանը կստորագրի 4 տարվա պայմանագիր, իսկ «Բորուսիա»-ն «Շախտյոր»-ին կվճարի 27 մլն եվրո:






































