«Մեր նոր օրակարգը պետք լինի երկամսյա կալանքի արժանացած անձանց՝ Արմեն Մարտիրոսյանի, Եղիշե Պետրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի և Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը:
Ակնհայտ է, որ նրանք եղել են ոչ թե անկարգությունների կազմակերպիչը, այլ եղել են այդ ամեն ինչի անվտանգության ապահովողները ժողովրդի կողմից: Այդ շինծու մեղադրանքներով նրանց բանտ տանելը խոսում է այն մասին, որ դեռևս իշխանությունները հետևություններ չեն արել»- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ հենց միայն այն, որ այդ տղաներին առանց լուրջ մեղադրանքի, միայն ոստիկանի ցուցմունքի հիման վրա գիշերը՝ ժամը 4-ին, դատ են անում և երկամսյա կալանքի ժամկետ են տալիս, արդեն վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը ոչ մի հետևություն էլ չի արել:
Մանրամասները՝ տեսանյութում:







































