Հուլիսին ֆրանսիական բանտերում ազատազրկվածների թիվը հասել է ռեկորդային 69 375-ի: Challenges պարբերականի հաղորդմամբ՝ այս մասին իր կայքում հայտնել է բանտի ղեկավարությունը:
Հաղորդվում է, որ նախորդ ռեկորդը սահմանվել է 2014 թ. ապրիլին: Այն ժամանակ երկրի բանտերում հաշվվել է 68 859 հոգի:
Նոր տվյալները խոսում են ֆրանսիական բանտերի գերբեռնվածության մասին, քանի որ հուլիսի 1-ի դրությամբ հաստաքտությունները կարող են տեղավորել առավելագույնը 58 311 մարդու:









































