Տեխասցի գիտնականները տեսագրել են միջուկային պայթյունը, որն իրականացվել է հետազոտական ռեակտորի ներսում։
3,94 միլիվայրկյանի ընթացքում իմպուլսի հզորությունը 50- ից աճում է մինչև 1484 մեգավատտ, իսկ ջերմաստիճանը հասնում է 420 աստիճան Ցելսիուսի: Այս պարամետրերը բավարար չեն էլեկտրաէներգիայի արդյունաբերական արտադրության համար, բայց կարող են ծառայել հետազոտական նպատակներով:
Պայթյունն իրականացվել է ամենամյա կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում, որոնք թույլ են տալիս գնահատել կայանքի անվտանգությունը: Տեսագրությունը ներկայացրել է Popular Mechanics հրատարակությունը:









































