Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մուհամմադ Ալ-Բարադեյը կդառնա Եգիպտոսի փոխնախագահ: Այս մասին հայտնում է Al-Ahram-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին:
Երկրի վարչապետ կնշանակվի սոցիալ-դեմոկրատ առաջնորդ Զիյադ Բահա Ալ-Դինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալ-Բարադեյը կգլխավորի կառավարությունը, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց: Ալ-Բարադեյն անձամբ է հրաժարվել վարչապետի պաշտոնից և այդ պաշտոնում առաջարկել է Ալ-Դինին:







































