Բոլիվիայի ոստիկանությունը ձերբակալել է 3 մարդու, որոնք փորձել են սահմանն անցկացնել ավելի քան 7 տոննա կոկաին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բոլիվիայի իշխանությունների տեղեկացմամբ՝ կոկաինը եղել է հանքաքարի բեռան տակ, որը փորձել են դեպի չիլիական նավահանգիստներ անցկացնել Անդերում հեռավոր լեռնանցքով:
Բոլիվիայի ոստիկանությունը կարծում է, որ կոկաինը, որի գինը կարող է հասնել 400 մլն դոլարի, նախատեսված է եղել ուղարկել ԱՄՆ:
Բեռը կալանելու գործողությունը մշակվել է 10 ամիս:








































