Ամերիկացի ներդնող և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Ուորեն Բաֆեթը, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին կոչ է արել հրապարակել հարկային հայտարարագիրը, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հրապարակի հաշվետվությունը, քանի դեռ հարկային ծառայությունը չի ավարտել աուդիտի անցկացումը:
«Ես նորություններ ունեմ նրա (Դոնալդ Թրամփի) համար. իմ հայտարարագիրը նույնպես ստուգում են, և ես ուրախ կլինեմ հանդիպե նրա հետ որտեղ հարմար է, ցանկացած ժամանակ: Ես կտանեմ իմ հայտարարագիրը, նա կբերի իրենը: Մենք մարդկանց թույլ կտանք հարցնել այն մասին, թե ինչ է դրանցում նշված»,- հայտարարել է Բաֆեթը դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցության արշավի շրջանակներում ելույթի ժամանակ:










































